«Մեզ մնում է միայն հնարավոր մեկ լուծում». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամբողջ աշխարհը սևեռված է կորոնավիրուսի նոր` դելտա շտամի վտանգավորության հաղթահարման վրա: Այն ունի վարակելիության շատ բարձր ցուցանիշներ: Շատերը հիմնավոր կանխատեսումներ են անում, որ հաջորդ ալիքը լինելու է հենց այս շտամի հետևանքով:

Մեզ մոտ իրավիճակն ավելի քան աղետալի է: Մենք անգամ հնարավորություն չունենք հասկանալու մեզ մոտ կորոնավիրուսային վարակի, որ շտամի մասին է խոսքը: Մեզ մոտ հնարավոր չէ որոշել կորոնավիրուսի դելտա շտամն է, թե որևէ այլ:

Հետևաբար բարդությունների կանխատեսումը կամ դրանց համարժեք բուժումը էականորեն դժվարանում է:

Այնպես, որ ներկայիս պատասաանատուները նույնիսկ չեն անում այն ինչի հնարավորությունը կա, ուր մնաց կարողանան գլուխ բերել նոր մարտահրավերները։

Մեզ մնում է միայն հնարավոր մեկ լուծում` անհապաղ պատվաստումը, որը իրհարկե անկախ շտամերի առկայությունից կանխում է բարդությունների առաջացումը և հիվանդության տարածումը»:

Տեսանյութեր

Լրահոս