
Բերման է ենթարկվել Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ՀՅԴ ՀԵՄ 16 անդամ

ՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունի լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունից նշեցին, որ նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:
Այդ առիթով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին: