Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք

Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:

Հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031