Բերման է ենթարկվել նաև Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը

Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։ Այս մասին գրում է yerkir.am կայքը։

Հիշեցնենք, որ բերման էր ենթարկվել նաև «Հայաստան»դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

«ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։

Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ  անձանց՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ»,- գրում է yerkir.am կայքը։

Տեսանյութեր

Լրահոս