Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը վարակվել է կորոնավիրուսով: Նշվում է, որ պատվաստման շնորհիվ վարակվածության ախտանշանները թույլ են:

«Այս առավոտ COVID-ի թեստի պատասխանը դրական է եղել: Եվ պատվաստման շնորհիվ հիվանդացության ախտանշանները թույլ են: Խնդրում եմ, պատվաստվել, եթե դուք դեռ դա չեք արել»,- այս մասին նախարարը նշել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Մեծ Բրիտանիայի նախորդ նախարար Մեթյու Հենկոկը ևս վարակվել էր կորոնավիրուսով: Դա տեղի էր ունեցել 2020 թվականի գարնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031