«Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվեց Արմեն Դանիելյանին, ով վաղուց է իր հավատարմության երդումը տվել գործող իշխանություններին»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվեց Արմեն Դանիելյանին, ով վաղուց է իր հավատարմության երդումը տվել գործող իշխանություններին։

Վերաքննիչ դատարանի մակագրող համակարգչի առգրավման սպասելի պտուղներից մեկն էլ հենց սա էր՝ համայնքապետերի գործը մակագրել յուրայիններին, ովքեր վաղուց մոռացել են թե ինչ է արդարադատությունը»։

Տեսանյութեր

Լրահոս