Երևանում հուլիսի 29-ին կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից:
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Անձնակազմի գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 27-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բան չմնաց այս համազգային նշանակության նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
Այժմ էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը, հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը որոշել հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և իր քմահաճույքով, մեկ ստորագրությամբ քրեական գործեր քննող դատավորներ է նշանակում…
Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով:
Ամերիկացի զինվորականների՝ Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը: Այդ անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից ու հաճախ տեղացի բնակիչների կողմից նկարահանվում և տարածվում են սոցցանցերում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մոտենում են 1/8 եզրափակիչի մենամարտերը:
Սպաների մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով հուլիսի 26-27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների հավաք-պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ–ից։
Զավեշտ է, եթե Հայաստանում ամեն ինչ լավ է և կա ապագայի տեսլական, տնտեսությունը զարգանում է, բացվում են աշխատատեղեր, ապա ինչո՞ւ են հայաստանցիներն ուղղակի փախուստի դիմում իրենց հայրենիքից, ինչպես նաև գերադասում ստանալ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն…
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտախեւեր՝ ի վերջոյ ազգադաւ սրիկաներ, իրավիճակը ի օգուտ արդարութեան կարող է փոխուել միայն Արեւմուտքի ներկայութեան՝ Մինսկի խմբի կարգավիճակի կատարեալ եւ ամբողջական վերականգման պայմաններում։ Դրան դէմ են եղել Ալիեւը (էրդողանի հետ), Պուտինը եւ Պուտինի ստրուկ Նիկոլը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիսի) նախագահ Մուսթաֆա Շենտոպին։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի», հայտնում են ադրբեջանական կայքերը՝ հղում անելով նախագահական կայքին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մեկնում է Վրաստան։
Հուլիսի 27-ին, ժամը 10։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Կոլանի աղբյուր» կոչվող տարածքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի ձորակը:
Ինչո՞ւ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։
ԱՄՆ-ի արեւմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհների ծուխը կրկին շարժվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով ողողվող նահանգներ:
168.am-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է ռուս սահմանապահների տեղակայվելու հարցը, քանի որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հուլիսի 7-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է։
«Europe Elects»-ը հրապարակել է «Area» ուսումնասիրությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Ըստ սոցհարցման արդյունքների, նվազել է իշխող ուժի և վերջինիս հետ դաշինք կազմած աջ ծայրահեղականների քաղաքական աջակցության ցուցանիշը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը:
Հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ:
Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը:
Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Կիտաոկա Շինիչիի հետ:
Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործը վերամակագրվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։ Այն կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Երեւանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես և իմ գործընկեր Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը շրջանառության մեջ ենք դրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ավագանու որոշման նախագիծ։