Աֆղանական բանակի զինծառայողները վերջին օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 զինյալների, եւս 138-ը վիրավորվել է:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ ՀՀ ՄԻՊ տվյալների՝ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ (նկար 1)։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել:
Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր…..հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա և սա հերթական հոգեբանական ճնշումն է, վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա….
Գիշերվանից սկսվել են հակառակորդի կողմից գործողություններ, որի արդյունքում ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով նաև մեկ անհետ կորածի մասին։
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար», գրում է minval.az-ը:
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին:
Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և նախահարձակ մարտական գործողություններ սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր են։
ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ուղիղ միացմամբ Գեղարքունիքի մարզից մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանային դիրքերի վրա հարձակման վերաբերյալ:
Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խումբն այս պահին Վարդենիսում է:
«Մեր տարածքում գիշերն են կրակոցներ եղել, այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան, Սոթքում և Վերին Շորժայում են ուժեղ բոյերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։
Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 370-ի:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։
Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին:
Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի նոր կորոնավիրուսի դեմ բոլոր դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստման կանոն սահմանելու մասին:
Արցախում հուլիսի 27-ին կատարվել է 57 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր են գրանցվել:
Ըստ Իգոր Խաչատուրովի՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը՝ անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի առարկություններին։
Երբ 5 միլիոն դոլարի դիմաց Նիկոլ Փաշինյանն իր խամաճիկների հետ առաջին արդյունքը տվեց, թուրքերի հետ համագործակցության արդյունքում վերացնելով մեր պատմությունը և ստեղծելով թուրքերին հարմար «հայկական պատմություն», շատ քչերը հասկացան և աղմուկ բարձրացրեցին:
Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։
Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում:
Ադրբեջանցիներն ամբողջ գիշեր կրակել Գեղարքունիքի մարզի սահանային դիրքերի ուղղությամբ, այս պահին կրակոցները դադարել են:
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։
ՀՀ ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։
ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։