Մովսես Հակոբյանի գործը վերաբաշխվել է դատարանի նախագահի կողմից․ «Փաստինֆո»

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործը վերամակագրվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։ Այն կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Այսպես, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը, որով նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար, ի սկզբանե մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել՝ ասելով, որ ունի կանխակալ վերաբերմունք։

Դատավոր Վաչե Մարգարյանը հուլիսի 22-ին Մովսես Հակոբյանի գործով սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ էր հայտնել՝ որպես հիմնավորում նշելով, որ Մովսես Հակոբյանի գործով ունի կանխակալ վերաբերմունք։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից գործի վերաբաշխման արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, որի անունը, ի դեպ, մասնագիտական հանրությունում շոշափվում է որպես իշխանությունների և իրավապահ մարմինների կամքը դակող։ Այս պահի դրությամբ՝ դատավորի վարկանիշը 5 միավոր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031