Բաժիններ՝

Իրանի սահմանով Թուրքիա անցնող աֆղանստացի փախստականների թիվն աճում է

Ամերիկացի զինվորականների՝ Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը: Այդ անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից ու հաճախ տեղացի բնակիչների կողմից նկարահանվում և տարածվում են սոցցանցերում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նմանատիպ մի տեսանյութ է հրապարակել թուրքական «Artı gerçek» լրատվակայքը, որում երևում է Վան անցնող ավելի քան 100 հոգանոց փախստականների խումբը:

Նշվում է, որ միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում Իրանի կողմից Թուրքիայի սահմանն ապօրինի հատած ավելի քան 1500 փախստական է ձերբակալվել այդ երկրի համապատասխան ծառայությունների կողմից: Ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Աֆղանստանից են:

Նշենք նաև, որ Թուրքիայում քիչ չեն փախստականների ապօրինի տեղափոխմամբ զբաղվող անձիք: Նրանք գումարի դիմաց փախստականներին գաղտագողի ճանապարհներով հասցնում են երկրի արևմտյան սահման, որտեղից արդեն փախստականները փորձում են անցնել Եվրոպա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս