Համացանցում շրջանառվող լուրերը, թե «Հայփոստի» աշխատակիցներին պարտադրում են հեռախոս վաճառել՝ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Փառք տիրոջը, լավ եմ․․․ Ես իմ ֆեյսբուքյան էջում էլ եմ ողջունել հայ ազգին և գրել՝ Աստծո կամոք ողջ եմ… Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս»։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հուլիսի 26-ին չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։
Հուլիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյան աշտարակի հենասյանը. 34-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 27-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Մարտակերտի շրջանի՝ Մատաղիսի ուղղությամբ, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Քաջարան համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված: 168.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ որոշումն անսպասելի չէր:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կար ժամանակ, երբ Մայր հայրենիքում ապրողները սփյուռքից ներգաղթած մեր հայրենակիցներին անվանում էին «ախպարներ», իսկ արցախցիներին՝ «շուռ տված հայեր…»։ Դա հիմնականում անցյալ դարի երկրորդ կեսերին էր… Այսօր ապրելով 21-րդ դարում և լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես…
ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը Օլիմպիական խաղերի 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը:
Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով. հետպատերազմյան Հայաստանում, որտեղ ամեն օր կրակում են մեր սահմաններին, խնդիրները հնարավոր է լուծել միայն երկարաժամկետ ներքին կայունության ապահովումից ու արտաքին քաղաքական ճակատն ամրացնելուց հետո:
«Ոչ մի տեղեկություն։ Իրենց տեղակայումը մենք պատկերացնում ենք, որ պետք է ադրբեջանցիներին հետ քշեն ու իրենք կանգնեն վերևի հատվածում։ Հույս ունենք, որ այդպես կլինի, դրանց հետ կտանեն, մենք էլ մեր կյանքը կշարունակենք, մեր խոտհարքներով, արոտներով կզբաղվենք, գյուղացու ապրուստի միջոցն անասնապահությունն ու հողագործությունն է։ Հույսով սպասում ենք․․․ Ամեն օրը, ամեն րոպեն մարդիկ իրենց կյանքը վտանգելով՝ շարունակում են իրենց աշխատանքները կատարել, իսկ գլխավերևում ադրբեջանցիներն են»։
Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Նաոմի Օսական լքում է պայքարն Օլիմպիական խաղերում:
Գյումրու Բագրատունյաց փ., 8-րդ շենքի 31 բնակարանում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած: Բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնեցին դատախազությունից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 187 զինյալների, եւս 112-ը վիրավորվել է:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում է ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։
Ողջույն Հայ ազգ Աստծո կամոք ողջ եմ…
Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 090-ի:
Մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ թվում է, թե այլևս որևէ արտառոց երևույթի վրա զարմանալ պետք չէ, ու հարկ է պատրաստ լինել անգամ վատթարագույնին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ «Իրավունքը» գրել էր, որ Աննա Հակոբյանը ցանկանում է իր հանգիստն այս տարի անցկացնել Ֆրանսիայում:
Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը:
168.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա, որի ընթացքում հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է. 2021 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ:
Իր ողջ աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմը հայ հանրության համար ցավագին եղավ նաև գերիներին վերադարձնելու առումով։ Գերեվարված են հարյուրավոր հայորդիներ, որոնց ստույգ թիվն առ այսօր գաղտնի է պահվում թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: