«Սեփական աղբյուրների փոխանցմամբ՝ ունենք նաև դիրքային կորուստ»․ Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ ՀՀ ՄԻՊ տվյալների՝ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ (նկար 1)։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ թշնամին փորձել է ճեղքում իրականացնել Գեղարքունիքի մարզի Ալ լճերին հարակից գյուղերի և Վերին Շորժայի ուղղություններով։ Առնվազն Ախպրաձորից մինչև Վերին Շորժա կարելի է դիտարկել որպես ռազմական գործողությունների տեղամաս (նկար 2)։

Սեփական աղբյուրների փոխանցմամբ՝ ունենք նաև դիրքային կորուստ։ Թերևս սրանով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմից եկող հրադադարի մասին խոսակցությունները․ ամրանալու խնդիր ունեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031