
«Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան:
Ընդամենը երեկ Ալիևը խոսել է Ադրբեջանում քաղցրահամ ջրի ավելի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին: Հայտարարությունն այս իրականում բխում է վերջի տարիներին Ադրբեջանում առկա քաղցրահամ ջրի ավելացող պակասորդի խնդրից:
Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին:
Հատկանշական է նաև, որ Համաշխարհային բանկը դասել է Ադրբեջանը աշխարհի ամենասակավաջուր երկրների ցանկին: Բանկի կողմից անցկացված «Բնակչության մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի վերականգնվող ներքին ռեսուրսները» հետազոտության համաձայն՝ այդ ցուցանիշը Ադրբեջանում կազմում է 851 խմ: Մինչդեռ Հայաստանում՝ 2329 խմ:
Եթե միջանցքներն անհրաժեշտ են նախևառաջ Թուրքիային՝ մեծ գեոռազմավարություն իրականացնելու համար, ապա Սևանը՝ իր քաղցրահամ ջրի պաշարներով շարունակում է դիտարկվել Բաքվի կողմից որպես կենսական անհրաժեշտություն»: