Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան նոր դեպք չի գրանցվել
Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 370-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4597 է:
Անցած մեկ օրում չի գրանցվել նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք։ Հուլիսի 28-ի դրությամբ նման դեպքերի թիվը 1116 է, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 5713։