Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, բայց Բաքվում դեռ հայ գերիներ են մնում։ Ես բազմիցս դիմել եմ ձեզ՝ ասելով, որ պետք է այցեր կազմակերպվեն Երևան և Բաքու։ Բայց ինձ ասել եք, որ դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին։ Ես ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել, մեր գերիների ծնողները ուզում են կոնկրետ քայլեր տեսնել», – ասաց Մելքումյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված պատերազմը ցեղասպանության շարունակությունն է եղել։

Տեսանյութեր

Լրահոս