Բաժիններ՝

«Մեզ սպորտային նվաճումների վրա հիմնված մրցաշարեր են պետք»․ Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը խոսել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին:

«Ես սիրում եմ ֆուտբոլ: Այն իմ կյանքն է եղել այնքան ժամանակ, որքան հիշում եմ: Ես սիրում էի այն, երբ փոքր էի, և երկրպագու էի, և մինչ օրս էլ երկրպագու եմ:

Որպես խաղացող, և այժմ` որպես ակումբի սեփականատեր, ես գիտակցում եմ, որ մեր մարզաձևն առանց երկրպագուների՝ ոչինչ է: Ֆուտբոլը պետք է լինի բոլորի համար: Մեր ֆուտբոլն արդարության կարիք ունի, սպորտային նվաճումների վրա հիմնված մրցաշարեր:

Եթե ​​մենք չպաշտպանենք այս արժեքները, ապա մեր սիրած խաղը վտանգի տակ կլինի»,- գրել է Բեքհեմը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս