Բաժիններ՝

«Եթե մենք համաձայնության գանք ՈւԵՖԱ-ի հետ, մենք կսկսենք օգոստոսին: Մենք չենք կարող մեկ տարի սպասել»․ Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի մեկնարկի ժամկետի մասին:

«Մենք երկու-երեք տարի բանակցություններ ենք վարում ՈՒԵՖԱ-ի հետ: Բայց համաճարակը ստեղծել է մի իրավիճակ, երբ մենք չենք կարող սպասել:

Եթե ​​մենք համաձայնության գանք ՈւԵՖԱ-ի հետ, մենք կսկսենք օգոստոսին: Մենք չենք կարող մեկ տարի սպասել:

Բազմաթիվ թիմեր կան, որոնք ցանկանում են խաղալ: Մենք նրանց համար երկրորդ լիգա կկազմենք»,- ասել է Պերեսը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս