Մեծ Բրիտանիայում դատում են ամուսինների, որոնք միլիոնատիրոջը միտումնավոր մահվան են հասցրել նրա կարողությանը տիրանալու նպատակով
Մեծ Բրիտանիայում սկսվել է Լինդա և Ուայնե Ռիկարդների հարցով դատական գործընթացը. ամուսինները կասկածվում են իրենց տանտիրոջ՝ Ջեյմս Սութերանի մահվան համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
2006 թվականից ի վեր Ռիկարդներն ապրել են Սութերաններին պատկանող ֆերմայում: Հետաքննության համաձայն՝ նրանք նախատեսում էին թալանել Ջեյմս Սութերանին և նրա տարեց մորը՝ Ջոյին: Այդ նպատակով, Լինդա Ռիկարդը կեղծել է նրանց կտակները, որպեսզի մոր և որդու մահվանից հետո ստանա Ջոյի ունեցվածքի կեսը՝ ավելի քան 2 միլիոն դոլար և Սութերանի կարողության մեկ երրորդը, որը կազմում է մոտ 5 միլիոն դոլար։
Սութերանի մայր մահացել է 2012 թվականին՝ 92 տարեկանում, իսկ Սութերանը` 59 տարեկանում՝ մոր մահից 18 ամիս անց։ Մինչև մահանալը Սութերանն անկողնային հիվանդ է եղել և որպես բուժքույր նրան խնամել է Լինդա Ռիկարդը, որը, Սութերանի զարմիկի հայտնած տեղեկությունների համաձայն, ամիսներ շարունակ չի փոխել տղամարդու անկողնու սպիտակեղենը, նրան քաղցած է պահել ու թույլ չի թվել հեռուստացույց դիտել կամ գիրք կարդալ։
Այդ ընթացքում տղամարդը նիհարել է 57 կիլոգրամ և մահացել ուժասպառության հետևանքով առաջացած թոքերի վարակից։
Ռիկարդները խոստովանել են, որ կեղծել են կտակները, սակայն հերքել են Սութերանի մահվանը ներգրավվածության վերաբերյալ կասկածները։ Նրանք մեղադրվում են սպանության և մի շարք այլ հանցանքների համար։