Նավթը թանկացել է ԱՄՆ-ի դոլարի թուլանալու ֆոնին

Էտալոնային մակնիշի նավթի գներն ապրիլի 20-ի սակարկությունների ընթացքում աճում են ԱՄՆ-ի դոլարի թուլանալու ֆոնին, որը նպաստում է այն ակտիվների պահանջարկի ավելացմանը, որոնք նոմինացված են դոլարներով: Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան բորսայում Երևանի ժամանակով ապրիլի 20-ի ժամը 09:18-ի դրությամբ բարելի դիմաց կազմել է 67,75 դոլար, ինչը 0,7 դոլարով (1,04 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից: Ապրիլի 19-ի սակարկությունների արդյունքներով այդ պարտավորագրերը թանկացել են 0,28 դոլարով (0,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչև 67,05 դոլար:

WTI նավթի մայիսի ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարաններում մինչ այդ հասել էր բարելի դիմաց 64 դոլար, ինչը 0,62 դոլարով (0,98 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման պահի մակարդակից: Ապրիլի 19-ին այդ պարտավորագրերի արժեքն ավելացել է 0,25 դոլարով (0,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչև 63,38 դոլար: S&P Global Platts-ը նաև նշում է ներդրողների լավատեսությունը Եվրոպայում համաճարակաբանական իրադրության կանխատեսումների բարելավման կապակցությամբ, որը, սակայն, զսպվում է Հնդկաստանում բարձր հիվանդացությամբ:

«Էներգետիկական շուկան լարված ուշադրությամբ հետևում է Հնդկաստանին, քանի որ հիվանդացության ընթացիկ աճը նավթավերամշակող ձեռնարկություններին հարկադրում է դադարեցնել արտադրությունը և երկյուղ է առաջացնում հնարավոր նոր հիմնամանրէի կապակցությամբ»,-ասել է Oanda-ի ավագ շուկայական վերլուծաբան Էդվարդ Մոյան:

Մինդեռ, հաղորդել է S&P Global Platts-ը, Լիբիայի Ազգային նավթային կորպորացիային պատկանող Arabian Gulf Oil Co.-ն (Agaco) դադարեցրել է արդյունահանումն իր նավթի հանքավայրերում երկրի կառավարության կողմից սեպտեմբեր ամսից ընկերության վճարումներն ուշացնելու պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

Տեսանյութեր

Լրահոս