Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Արցախում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ՝ 2020 թվականի հոկտեմբերին պետությանը 100 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ, քրեական գործ է հարուցվել:
Ռուսաստանը Սև ծովում իր սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտվիության աճի պայմաններում հարկադրված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց շահագրգռված է իրադրության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել:
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Միաժամանակ, այն նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար և ստույգ պետք է սահմանափակվի բացառապես Կառավարության կողմից ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությամբ…»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու կարգազանց ընթացքի համար։
Այսօր ԵՊՀ-ում հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Իշխանության ներկայացուցիչներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետևել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։
Սենատորներ Թիմ Քեյնը (դեմոկրատ Վիրջինիայի նահանգից), Քրիս Մերֆին (դեմոկրատ Քոնեկտիկուտի նահանգից) և ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի ևս 25 անդամներ նախագահ Ջո Բայդենին հղել են նամակ՝ անհապաղ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) միանալու կոչով՝ այն սպառնալիքի խաղաղ և արդյունավետ հակազդման համար, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է Իրանի միջուկային ծրագիրը: Նամակի տեքստն ապրիլի 13-ին զետեղվել է Քեյնի կայքում:
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր խորհրդարանում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Եթե ուզենայինք բացարձակ վերահսկողության տակ վերցնել դատական համակարգը, մեզ համար դա խնդիր չէր լինելու». Փաշինյան
Փաշինյանն առաջարկում է Ալիևի նկատմամբ կարեկցանքով լցվել. ինքն Ալիևին չի՛ ատում, խղճում է
Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում տեղեկացնում է, որ ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական մշակութային կոթողների նկարները։
«Իհարկե, եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետև ամեն զոհը, ամեն զոհի առկայությունը ծանր է, և այստեղ որևէ թվաբանական վարժությունը շատ ծանր է և տեղին չէ: Բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ նաև պետք է հանրությանը տալ տեղեկատվություն:
Ժողովուրդը գերի՞ է ձեր իշխանությանը. «Չէ, հեսա ընտրությունը կլինի, կշպրտեք փողոց». Հովիկ Աղազարյան
«ԶՈՒ-ն ինձ զեկուցել է, որ կարող ենք խնդիր լուծել». Փաշինյան
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով, երկրորդ օրն է, ինչ պատգամավորական մանդատ է ստացել, խորհրդարանում դիմելով լրագրողներին, ասաց, թե լրագրողները չե՞ն ուզում իրենից հարցնել, թե ինչո՞ւ էր ծափահարում Նիկոլ Փաշինյանին:
Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.
Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։
Նիկոլ Փաշինյանն ի զարմանս աշխարհի, ի վնաս Հայաստանի, Արցախի ու ի դժբախտություն հայ ժողովրդի (նաև՝ ի ամոթ քաղաքական վերնախավ կոչվածի) դեռ զբաղեցնում է վարչապետի աթոռը, թեև պետք է գտնվեր լրիվ այլ աթոռի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ գրառումը վերնագրելով՝ «Քաղաքացի Նիկոլ Փաշինյանին տրվելիք հարցերից (դատարանում)»:
Ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին ճառով հանդես գալու Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատների առջև։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչու իշխանական խմբակցությունն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում հոտնկայս ծափահարեց:
Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանությունը):
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը հոտընկայս ծափահարեցին, քանի որ Հայաստանն ու Արցախն ապագա ունեն:
Որքանով, որ ես եմ տեղյակ, Թուրքիայի կառավարությունը շատ կառուցողական է ծրագրում իր քայլերը: Սակայն, իհարկե, նրանք պետք է համարժեք պատասխան ստանան: Ի՞նչ պետք է անի առաջին հերթին Հայաստանը՝ հրաժարվի Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից, վերաշարադրի իր սահմանադրությունը: