
Փելոսին Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին հանդես գալու Կոնգրեսին ուղղված առաջին ուղերձով

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին ճառով հանդես գալու Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատների առջև։
Ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչը հավաստել է, որ Բայդենն ընդունել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հրավերը: «Նախագահն ընդունել է ապրիլի 28-ին՝ (պետության ղեկավարի) պաշտոնում իր գտնվելու հարյուրերորդ օրրվա նախօրյակին Կոնգրեսի համատեղ նիստում հանդես գալու հրավերը»,- մեջբերում է Սպիտակ տան մամուլի միավորումը պաշտոնայի խոսքը:
Դա կլինի Կոնգրեսի առջեւ Բայդենի առաջին ելույթը նախագահության ժամանակ, որն սկսվել է հունվարի 20-ին: Ինչպես նեշել է The Hill թերթը, սովորաբար ԱՄՆ-ի նախագահներն օրենդիրների առջեւ ելույթ են ունենում պաշտոնն ստանձնելուց հետո արդեն մի քանի շաբաթ անց, սակայն համավարակի ֆոնին Բայդենը մինչ օրս դա չի արել: Նկատի է առնվում ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի ամենամյա ելույթը Կապիտոլիումի բլրին: Սակայն, քանի որ Բայդենը սոսկ հունվարի 20-ին է ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, խոսքը չի վերաբերում «Երկրի դրության մասին» լիարժեք ավանդական ուղերձին, որով ԱՄՆ-ի ղեկավարն ասմեն տարի դիմում է օրենսդիրներին եւ շարքային համաքաղաքացիներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: