Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ
Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանությունը):
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է:
Սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։