«Արմեն Սարգսյանն իր այս քայլով վերջին մահացու հարվածն է հասցնում ՀՀ պետականությանն ու բանակին». Վարդան Պողոսյան

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, միջազգայնագետ և քաղաքագետ Վարդան Պողոսյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը ստորև՝

• Հանրապետության նախագահը փորձում է խուսափել պատասխանատվությունից։

• Շաբաթ օրը կառավարական ճամբարը վայնասուն բարձրացրեց, իսկ հիմա, երբ ՀՀ նախագահը ոտնահարեց Սահմանադրությունը, նույն այդ ճամբարից ծափահարություններ կհնչեն։

• Ամենայն հավանականությամբ սա խաղ է և նախօրոք պլանավորված խաղ. 1,5-2 օրում կարծիք չեն փոխում։

• Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանըժը չդիմի Սահմանադրական դատարան, նա մասնակից կդառնա երկրում սահմանադրական կարգի տապալմանը։

• Արմեն Սարգսյանն իր այս քայլով վերջին մահացու հարվածն է հասցնում ՀՀ պետականությանն ու բանակին։

• Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը մտածել են, թե իրենք շատ խելոք են, բայց… վարչապետը իրավունք չուներ նախագահին առաջարկել աշխատանքից ազատել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։

• Իշխանությունները գործում են ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով, հետևաբար նույն կերպ պետք է վարվեն ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ու ժողովուրդը։

• ՀՀ նախագահն իր այս քայլով էլ ավելի է սրում երկրում իրավիճակն ու տանում առճակատման։

• Նոր ընտրություններ անցկացնելը Փաշինյանի համար խիստ ձեռնտու է։

• Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է հայտնվել. նա այլևս չի տիրապետում իրավիճակին։

• Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ չդիմի հենց հրամանագրի հարցով, նա կկնքի իր քաղաքական մահկանացուն։

• Շատ ճիշտ կլինի, եթե ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հրավիրի ՀՀ Ա տնօրենին և գլխավոր դատախազին ու ասի, որ պատրաստ է ցուցմունք տալ պատերազմի ընթացքում քրեական հանցագործության վերաբերյալ, ինչով կհիմնավորի իր` փետրվարի 25-ի հայտարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս