Իր քայլով նախագահն օգնեց իրենց կարծիքի մեջ հաստատուն մնալ բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում էին, որ նա սրիկա, անհայրենիք դավաճան է, վախկոտ և մորթապաշտ․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է նախագահի կողմից ԳՇ պետին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը չստորագրելուն։ Գրառումը՝ ստորև․

«Մի քանի օր առաջ կարծիք է հայտնել, որ հիմա Հանրապետության նախագահի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է։ Պատմական և բախտորոշ այս ժամանակահատվածում նա պետք է ցույց տա իր էությունը։

Որոշ ժամանակ հանրության շրջանում սին հույսեր և սպասումներ ձևավորելով՝ այսօր նա օգնեց իրենց կարծիքի մեջ հաստատուն մնալ բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում էին, որ նա սրիկա անհայրենիք դավաճան է, վախկոտ և մորթապաշտ, որն իբրև սովորական վաշխառու, հանուն իր անձնական շահի կարող է կործանել ամեն ինչ՝ անգամ իր հայրենիքը, որից ամբողջ կյանքում միայն օգտվել է՝ պետական բարձր պաշտոնները ծառայեցնելով իր անձնական նպատակներին՝ միլիոնավոր դոլարների հարստություն ստեղծելով հայրենիքից դուրս ապրող իր ընտանիքի համար։

Այսօրվանից այդ մարդիկ իրավունք ունեն մտածելու նաև, որ նա հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է, որի անունը պետք է ջնջվի հայ ժողովրդի պատմության էջերից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031