Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 4-ին, ժամը 23:18-ին ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի տներից մեկին կից այրվում է անասնագոմի տանիք:
Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 544-ի:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Աթլետիկը» մտադիր է ակումբի գլխավոր մարզիչ նշանակել Մարսելինո Տորալին, տեղեկացնում է Marca-ն:
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը իր նոր՝ In the Morning երգի տեսահոլովակի համար իմիջն արմատապես փոխել է։ Instagram-ում վառ լուսանկարը հրապարակել է աստղի ոճաբան Քրիս Էփլթոնը:
Վենեսուելայի իշխանությունները դիմել են Եվրամիությանն ու ԱՄՆ-ին պետական միջոցները սառեցումից դուրս բերելու խնդրանքով՝ հանրապետության համար հակակորոնավրուսային պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։ Մերժում են ստացել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television-ի եթերում։
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Washington Post-ը ձեռք է բերել «արտառոց» խոսակցության ձայնագրություն. Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևած հեռախոսազրույցում ճնշում է գործադրել Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի վրա՝ «գտնելու» բավարար ձայներ՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը չեղյալ համարելու համար:
The Sun պարբերականի փոխանցմամբ՝ օրական մեկ խնձոր ուտելն օգնում է ճարպեր այրելուն։ Այս մասին հայտնել է բրիտանացի առաջատար սննդաբան Ռոբ Հոբսոնը։ Ըստ Հոբսոնի, խնձորը երեք անգամ ավելի հագեցնող է, քան շոկոլադե սալիկը, ինչպես նաև շատ ավելի օգտակար է:
Աթենքում հիվանդանոցի վարիչի տեղակալը ստորին շնչառական ուղիների վարակի ախտանշաններով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Առողջապահության նախարարությունը պատվաստանյութի և առաջացած վարակի միջև կապ չի տեսնում:
Վրաստանի Ախալցխա քաղաքի մոտակա գյուղում (Սամցխե-Ջավախք մարզ) հազվագյուտ գույնի՝ կանաչ շնիկ է շույս աշխարհ եկել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը, շան տերը հայտնել է, որ իր հետ արդեն կապ են հաստատել կենդանաբանական այգու աշխատակիցները, սակայն ինքը մտադիր չէ հրաժարվել շան ձագից:
Աշխարհում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 23 մլն 183 հազար 704 է, առողջացել է 60 մլն 485 հազար 2 մարդ, մահացել` 1 մլն 850 հազար 916-ը:
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
82-ամյա թոշակառու տղամարդը դարձել է աշխարհում առաջին մարդը, կլինիկական փորձարկումներից դուրս, որն ստացել է Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca- ի կողմից մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը հաշված օրեր են մնացել։ Ըստ 168․am-ի ռուսական աղբյուրների՝ ակնկալվում է, որ օդակայանը շահագործման կհանձնվի հունվարի առաջին կեսին, որի համար արդեն ռուսական սակրավորների կողմից «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրի կիրառմամբ ավարտին են հասցվել տեղանքի և դրա հարակից թաղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ականազերծման, ինժեներահետախուզական և տեխնիկական բոլոր աշխատանքները։
TMZ ամերիկյան պորտալի փոխանցմամբ՝ դերասանուհին կյանքից հեռացել է 65 տարեկանում: Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Սուրբ ծնունդի նախօրեին նա զբոսանքի է դուրս եկել իր շների հետ և վերադառնալիս ընկել է՝ ծանր վնասվածք ստանալով: Հիվանդանոցում նրան արհեստական շնչառական սարք են միացրել: Հունվարի 3-ին կինը մահացել է:
Տեղեկացնում ենք, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ յուրգեն Յլոպը վստահ չէ, որ ակումբը ձմռանը կհամալրվի նոր ֆուտբոլիստներով, տեղեկացնում է Goal-ը:
Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վարդևան Հակոբյանը գրում է:
«Ի՞նչ տոնի մասին է խոսքը, երբ Նոր տարուց մեկ-երկու օր անց նորից լսում ենք չարագուշակ լուրեր: Թերևս, սպասելի են այդ չարագուշակ լուրերը՝ մեր հայրենիքը մաս-մաս բզկտվում է մեր աչքի առաջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում:
Մոսկվայի պետական հոգեբանական և մանկավարժական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ինտերնետի և սոցիալական ցանցերի ազդեցությունը դեռահասների վարքի վրա։ Հեղինակների կարծիքով, ստացված տվյալները կօգնեն մշակել ինտերնետում խնդրահարույց վարքագծի մոնիթորինգի և կանխման համակարգ: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտության, ճարտարագիտության և կրթության ոլորտում ճանաչողական հետազոտությունների միջազգային ամսագրում:
Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տուն-տեղը թողած Նորա Դանիելյանի ընտանիքը ժամանակավոր բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում:
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ահազանգում է՝ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդի տարածքից գերի ընկած Շիրակի մարզի 62 զինվորների Հայաստան չվերադարձնելու ռիսկը շատ մեծ է, որովհետև մի կողմից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն, մյուս կողմից՝ ՀՀ իշխանության ղեկավարը որևէ բառով չի պատասխանում Ալիևին, և միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որ զբաղվում է գերիների խնդրով։