Բաժիններ՝

Վրաստանում հազվագյուտ գույնի շուն է լույս աշխարհ եկել

Վրաստանի Ախալցխա քաղաքի մոտակա գյուղում (Սամցխե-Ջավախք մարզ) հազվագյուտ գույնի՝ կանաչ շնիկ է շույս աշխարհ եկել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը, շան տերը հայտնել է, որ իր հետ արդեն կապ են հաստատել կենդանաբանական այգու աշխատակիցները, սակայն ինքը մտադիր չէ հրաժարվել շան ձագից:

Ամանորին ծնված կանաչ շնիկին Մեսարկիշվիլիների ընտանիքն անվանել է Գրինչ, որի հետ միասին լույս աշխարհ է եկել ևս 7 շնիկ:

Նշվում է, որ կանաչ երանգով շան ծնունդը բավականին հազվագյուտ երևույթ է: Շան մորթու գունավորումը բացատրվում է շան ընկերքում բիլիվերդինի (լեղու կանաչ պիգմենտ) բարձր պարունակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031