Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ահազանգում է՝ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդի տարածքից գերի ընկած Շիրակի մարզի 62 զինվորների Հայաստան չվերադարձնելու ռիսկը շատ մեծ է, որովհետև մի կողմից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն, մյուս կողմից՝ ՀՀ իշխանության ղեկավարը որևէ բառով չի պատասխանում Ալիևին, և միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որ զբաղվում է գերիների խնդրով։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծառայության է հրավիրում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներին, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հունվարի 20-ը քննարկել կորոնավիրուսից պատվաստված քաղաքացիներին հատուկ սերտիֆիկատներ տրամադրել, հաղորդվում է Կրեմլի կայքում:
Հայաստանի Հանրապետությունում օր օրի ավելանում է սպանդանոցների թիվը: Սննդի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝ 72 սպանդանոց կա, որից 38-ը ծառայություն է մատուցում, մնացածը ներտնտեսային սպանդանոցներ են:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
Հայաստանի ազգային գրադարանը, ի պատասխան բազմաթիվ ընթերցողների հարցումների, ներկայացնում ենք Քարտեզներ էլեկտրոնային շտեմարանը:
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան վստահ է, որ թիմը կարող է ավելի հաջող մրցելույթներ ունենալ, տեղեկացնում է RMC Sport-ը:
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ադրբեջանցիների հետ պայմանավորվել ենք, որ գյուղացիները կարողանան գնալ, իրենց տներից ինչ ապրուստ կա, այդ ապրուստը հանեն։ Այս պահին միայն սա կարող եմ ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանը։
Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիան:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 23 351-ով, որը կորոնավիրուսով վարակման նվազագույն մեկօրյա ցուցանիշն է նոյեմբերի 18-ից ի վեր:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
«Ասում է՝ պատերազմի առաջին օրից սկսած մենք ժողովրդին ասել ենք ճշմարտությունը, ստեղ են ասել՝ տո լավ է: Պատերազմի առաջին օրից ժողովուրդն իմացե՞լ է ճշմարտությունը, լավ, էս ի՞նչ աճպարարություն է: Նիկոլ Փաշինյան, դու ամոթ չունե՞ս, դու ժողովրդին ասե՞լ ես ճշմարտությունը: Հելնում ասում էիք՝ հես ա Շահումյան ենք մտնում, Գետաշեն ենք մտնում, գրավում ենք, հաղթում ենք, ամոթ չես անո՞ւմ, երիտասարդ, էս ի՞նչ ձև ես ձեռք առնում ժողովրդին: 6-7 շաբաթ խաբեց, ասեց՝ հաղթում ենք, 8-րդ շաբաթվա առավոտ շուտ պարզվեց՝ ոչ մի բան չունենք: Լավ, էս ծաղրն ո՞ւր կարա հասնի»,- ասաց Պետրոսյանը:
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։
Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայցերը անսպասելիորեն հրաժարվել է Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ իշխանություններին, ամերիկյան կողմի փաստաբանները, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում «Տելագրամի»-ի ալիքներից մեկից տարածվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանական կողմը հայ զինվոր է առևանգել:
ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան: Այս մասին տեղեկանում են Պարգեւ Սրբազանի ֆեյսբուքյան էջից։
Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի սոցիալական նշանակության օբյեկտների տարածքներում (դպրոցներ, զբոսայգիներ, բժշկական հաստատություններ և մարզական օբյեկտներ): Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ մեկ տարի հետո ներմուծվող թռնչամսի նկատմամբ մաքսատուրքի բարձրացման շնորհիվ Հայաստանում թռնչամսի արտադրությունը կդառնա շատ գրացիչ բիզնես:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էտ անուղեղ բարբաջանքին նույնիսկ կարողացել է պատասխանել մեր երկրի ամենաանհաջող արտգործնախարար Նիկոլի Զոհրաբը։
«Փաշինյանն այսօր հոդված է գրել: Նշված անձի և հոդվածի հետ կապված մի քանի դիտարկում.․․»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքը մտնում, մեր գյուղացիներին իրենց տներից հանում է, իսկ ալիեւների դեմը ծնկի եկած հողատուն հիմար հոդվածներ է գրում։ Ինչքան հոդված էլ գրես, մեկ է՝ դու պատմության աղբանոցում ես հայտնվելու՝ որպես Շուշին, Հադրութը, Արցախի մեծ մասը ալիեւներին տված, պատերազմ հրահրած ու տանուլ տված, 5000 զոհի պատճառ դարձած եւ Հայաստանի ինքնիշխանությունը մսխած «թուրքի կամակատար»։
1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, և մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել և իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը:
«Ինքս ինձ համարում եմ, որ դա իմ իրավունքն է, և հաջորդ ընտրություններին կպայքարենք դրա համար։ Այսօր մենք ասել ենք, որ համաձայն ենք և անշահախնդիր ձևով օգնում ենք Վազգեն Մանուկյանին, այդպիսի բան չկա, որ ես ամբիցիաներ ունենամ։ Վարչապետը, որը կանգնած է այնտեղ, շատ ասելիք ունի, ես լռում եմ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը։
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստատուս գրողը, նաև հոդված է գրել. Հոդվածը ինչպես միշտ ամբողջությամբ կարդացել եմ և կարծում եմ՝ դրան ամենակարճ պատասխանը այն է, որ Հայաստանի երեք Նախագահները, որոնց նույնիսկ շողքի հետ մեկ հարթության մեջ չի կարող լինել ստատուս գրողը՝ փաստացի իրեն համարել են դավաճան: Ավելի հստակ ձևակերպեց Նախագահ Քոչարյանը` ստատուս գրողը Հայաստանի էլչիբեյն է:
«Այն, ինչ մենք կորցրեցինք Ղարաբաղի պատերազմում՝ հողը չհաշված, կազմում է 8 միլիարդ դոլար: Հողի գին ես չգիտեմ՝ ոնց չափես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ադրբեջանցիների կողմից Տիգրանաշենը վերցնելու պահանջ չի դրվել:
Mediaport-ի Սյունիքի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից թշնամին հայ զինվոր է առևանգել:
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զավթած գործակալական ցանցի ներկայացուցիչը շատ ծավալուն հոդված է գրել 44 օրյա պատերազմի սկսվելու վերաբերյալ և փաստացի ուզում է ապացուցել, որ այն անխուսափելի էր։ Դե ինչպես միշտ «նախկիններն են» մեղավոր սցենարով։
«Նիկոլ Փաշինյանն աշխատող չէ, եթե նա կառավարող մարդ լիներ, եթե նրանից նույնիսկ վարչապետի հոտ գար, նա պետք է հասկանար հետևյալը, որ գյուղեր հենց այնպես չեն հանձնում. նստում են, նախ՝ Ադրբեջանի հետ սահմանը գծում են, թուղթը ստորագրում են, դրանից հետո, քանի որ տարածքային հանձնումն էլ կա, հաստատում է ԱԺ-ն, նոր հանձնում է: Այսինքն՝ դա պրոցես է, որ կտևի ամիսներ կամ մեկ տարվա մեջ, նախօրոք սահմանված գրաֆիկով: