«Եվ անօգուտ են բոլոր նրանց ջանքերը, ովքեր լծվել են Նիկոլի անպետք կաշին փրկելու գործին». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետություն՝ տարածք և ժողովուրդ:
Պետության գոյության թիվ մեկ հիմնաքար՝ տարածքի և ժողովրդի անվտանգություն:
Պետության ղեկավար՝ տարածքի և ժողովրդի անվտանգության և պաշտպանության երաշխավոր:
Մեր դեպքում կային տարածքներ, որ միջազգայնորեն ճանաչված չէին: Սակայն ճանաչված տարածքը չճանաչվածի անվտանգության երաշխավորն էր: Ճանաչված տարածքի ղեկավարն էլ ասում էր. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»:
Արդյունքում, չկարողացավ կատարել իր երաշխավորի դերը: Որպես երկրորդային հետևանք, վտանգի տակ դրեց ճանաչվածի գոյությունը: Խարխլեց պետության գոյության հիմքերը:
Այսքանից հետո՝ նախկին, ներկա, կոռուպցիա, մոռոպցիա, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, տնտեսություն և այլն, դարձել են երկրորդական…երբ տարածքի և ժողովրդի անվտանգության երաշխավորը ձախողել է իր գլխավոր դերակատարումը և խարխլել է պետության հիմքը, դրա վրա ինչ էլ դնես չի մնալու:
Նման վիճակի հասցրած անձը ոչ միայն այլևս անպիտան է կառավարման, այլ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատապարտվի հայոց պետականութան հիմքերը խարխլելու, պետության՝ տարածքի և ժողովրդի անվտանգության իր երաշխավորի դերակատարման մեջ թերանալու համար (սա քաղաքական դատավճիռն է, իրավականը իրավաբանները կձևակերպեն):
Եվ սա, ուշ թե շուտ, տեղի է ունենալու. Եվ անօգուտ են բոլոր նրանց ջանքերը, ովքեր լծվել են Նիկոլի անպետք կաշին փրկելու գործին: Ուշադիր եղեք, դուք էլ հետը չգնաք, ձեզ խելամիտ պահեք. Պետականություն գոռալով՝ պետականությունը խարխլած մարդու հետ համագործակցության չեն գնա: Ժողովուրդ գոռալով՝ ժողովրդի անվտանգությունը ձախողած անձի հետ համագործացության չեն գնա»: