Մահացել է Տանյա Ռոբերթսը
Ամերիկացի դերասանուհի և մոդել Տանյա Ռոբերթսը, որը մարմնավորել է 007 գործակալ Ջեյմս Բոնդի ընկերուհու կերպարը «Հայացք սպանությանը» ( A View to a Kill) ֆիլմում:
TMZ ամերիկյան պորտալի փոխանցմամբ՝ դերասանուհին կյանքից հեռացել է 65 տարեկանում: Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Սուրբ ծնունդի նախօրեին նա զբոսանքի է դուրս եկել իր շների հետ և վերադառնալիս ընկել է՝ ծանր վնասվածք ստանալով: Հիվանդանոցում նրան արհեստական շնչառական սարք են միացրել: Հունվարի 3-ին կինը մահացել է:
Տանյա Ռոբերթսը 1980-ականների ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր: «Հայացք սպանությանը» (1985) ֆիլմում նրա հետ միասին հանդես է եկել Ռոջեր Մուրը՝ մարմնավորելով Բոնդի կերպարը: