Բաժիններ՝

Հունաստանում Pfizer-ի պատվաստանյութը ստանալուց հետո բժիշկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Աթենքում հիվանդանոցի վարիչի տեղակալը ստորին շնչառական ուղիների վարակի ախտանշաններով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Առողջապահության նախարարությունը պատվաստանյութի և առաջացած վարակի միջև կապ չի տեսնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Skai TV- ին:

«Անցյալ չորեքշաբթի 54-ամյա տղամարդը ստորին շնչուղիների ինֆեկցիայի ախտանիշներ է ունեցել: Նա անցել է կորոնավիրուսի թեստ, արդյունքը բացասական է եղել: Տղամարդը չի ունեցել որևէ ախտանշան (շնչառություն, ջերմություն, հազ)», – տեղեկացրել է հեռուստաալիքը:

Ամանորի նախօրեին նրա վիճակը վատացել է, և հունվարի 1-ին անհրաժեշտ է եղել ինտուբացիա, քանի որ նրա մոտ ախտորոշվել է շնչառական անբավարարություն՝ ստորին շնչուղիների վարակի պատճառով:

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ հիվանդանոցի վարիչի տեղակալը պատվաստվել է, և նրա ալերգիայի անամնեզն ուսումնասիրվել է սահմանված կարգով, պատվաստման և առաջացած վարակի միջև որևէ փոխկապակցվածություն չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս