Ցավալի է, որ ոչ միայն Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, այլև վերջինիս սահմանադրական լիազորությունների անշեղորեն կատարման համար անմիջական պատասխանատու անձինք՝ մի ամբողջ գրասենյակ, չեն տիրապետում իրենց լիազորություններին և պետական ծառայողի կոչումը վերածում են պալատական ստատուսագրի տիտղոսի։
«Երեք անչափահաս երեխա ունեմ, ապրում ենք վարձով, խոնավ բնակարանում: Տան վարձն ամիսը 15.000 դրամ է, կոմունալ ծառայությունների պարտքերը մի կերպ կարողանում եմ վճարել նպաստի գումարով, չեմ նայում՝ երեխաներին գումար կմնա՞, թե՞ չի մնա, ես պարտք չեմ սիրում: Այս պահին ունենք և՛ հագուստի, և՛ սննդի, և՛ գումարի կարիք»,- ասաց մեր զրուցակիցը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը:
«Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել կոչ-հորդորով՝ ուղղված ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին։
Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը կարող է գլխավորել «արքայական ակումբը»:
Եվսեևի խոսքով՝ ՌԴ ներկայությունը նախ ունենալու է կայունացնող դերակատարություն, իսկ նման կենտրոնը պետք է տվյալներ հավաքագրի և անհրաժեշտության դեպքում տրամադրի քաղաքական ղեկավարությանը։ Այսինքն, նրա խոսքով, սա ըստ էության փոխարինելու է նմանատիպ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի առաքելությանը Ղարաբաղյան հակամարտության գոտում, սակայն այս փուլում կրելու է մշտական բնույթ, իսկ դրա համատեղ բնույթը սադրանքների հավանականությունն էապես քչացնում է։
«Հա, Երևանն էլ ադրբեջանցիներն են հիմնել 16-րդ դարում, նու ադրբեջանցիք որն ա Ռևան խանը, որի անունով էլ քաղաքը կոչել են։ Հիմա դուք խա-խա կդնեք, իսկ ես աչքիս սկսեմ ձեզ ռեալ ադրբեջանական դասագրքերից մեջբերումներ հրապարակել, որ հասկանաք, ինչ ա կատարվում իրանց գլխում։ Ու ինչի հեչ խնդալու չի էս ամեն ինչը»։
Թուրք օգտատերերը այդ գրառման տակ մեծ ոգևորություն են ցուցաբերել, որոշներն էլ մտահոգություն են հայտնել, թե ինչու այդ ռազմաբազաներից որևէ մեկը չի տեղեկայվելու Ղարաբաղում։
Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի պատանիների ծանրամարտի բաց առաջնությունը, որի նպատակն էր ի հայտ բերել եւ մարզի հավաքական թիմը համալրել լավագույն մարզիկներով:
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում. այդ ռեժիմն ամրագրված է 1992 թվականին ստորագրված ԱՊՀ երկրների համաձայնագրով:
Ռուսական կողմն այն դեռ նոյեմբերի 9-ին էր նախապատրաստել, և հայկական կողմը պատրաստակամությամբ ստորագրել էր դա, սակայն չէր ստորագրել Ադրբեջանը: Ադրբեջանական կողմը ելնում է այն բանից, որ ինքը հաղթող կողմ է, Փաշինյանը՝ կապիտուլյանտ, և առաջ է քաշում 3 լրացուցիչ կետեր, որոնք ուզում է տեսնել պայմանագրում կամ դրա՝ խաղաղապահների գործունեությունը կարգավորող բաժնում:
«Չափազանց կարևոր է հասկանալ, թշնամական պետությունը, որի հետ մենք փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում, արդյո՞ք պատրաստ է Հայաստանին այդ ճանապարհները տրամադրել, և եթե պատրաստ է՝ ի՞նչ պայմաններով, ամեն ինչ պետք է հստակեցվի, որպեսզի հասկանանք, դա որքանով է մեզ ձեռնտու»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
2021թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:45–ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն համայնք տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, դիակ կա:
Խեղկատակներ և անբարոյականներ, եթե հարցնեն, ինչո՞ւ է այս մարդն անբարոյականություն թույլ տվել իրեն, չեք կարողանա բացատրել, թե ինչու, եթե մարդը բարոյական է, հաստատ այդ ամենը չի կարողանա հասկանալ։ Իրենք որևէ բարոյական նորմ չունեն, մոռանանք, թե ժողովուրդն իրենց ինչ պիտակներ է կպցնում։ Այս ամենը կշարունակվի այնքան, որքան մենք բոլորս դա թույլ տանք ու հանդուրժենք, մարդուն վիրավորում են այնքան, որքան ինքն է թույլ տալիս։ Մեզ բոլորիս հիմա վիրավորում են, որքան մենք հանդուրժենք, նրանք այդքան կլինեն իշխանության ղեկին»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը։
Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:
Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնի զորամասի մոտ. ՈՒՂԻՂ
Mediaport տելեգրամի ալիքը տեղեկություն էր տարածել, թե ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկել պայմանագրային զինծառայողներին, համաձայն որի՝ հունվարի 8-ի դրությամբ նրանց պայմանագրերը լուծվում են և չեն երկարացվելու:
Արցախի Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր:
Երևանի «Փյունիկ»-ն առաջին մարզումն է անցկացրել արձակուրդից հետո և նոր գլխավոր մարզիչ մասնակցությամբ:
Անհետ կորած զինծառայողների հարազատների գործողությունների համակարգող խմբի անդամ Արսեն Ղուկասյանը կրկին Ստեփանակերտում է: Երևան էր եկել մի քանի կարևոր խնդիրների լուծման, ինչպես նաև Արցախում զոհված եղբոր Սուրբծծնդյան առաջին մեռելոցին մասնակցելու համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։
Ես դավաճանին չեմ լիազորել բանակցել իմ անունից կամ ստորագրել որևէ փաստաթուղթ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ ունի:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող գերիների հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը:
Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին:
«6-ն էլ ՄՈԲ-ից են եղել, 6-ի ինքնությունն էլ արդեն պարզել են: Արդեն շարժվել են Երևան, 6 հոգուն էլ բերում են Հերացի, բոլորն էլ անճանաչելի են, բայց ինքնությունները պարզ է: Այսօրվա խմբերը գնացել են՝ Ջաբրայիլ և Սնախ, 2 խումբ է գնացել և որոնողականները՝ ողջերի գծով, վերջիններս դեռ չեն վերադարձել, կգան՝ կիմանանք…»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է, որ Իրանի համար կարևոր չէ` Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերադառնա՞ միջուկային գործարքին, թե ոչ: