
Սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Երևան քաղաքի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.20C (1997թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.30C (1983թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.00C