Բաժիններ՝

Սևանում անցկացվել է ծանրամարտի մարզային պատանեկան առաջնությունը

Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի պատանիների ծանրամարտի բաց առաջնությունը, որի նպատակն էր ի հայտ բերել եւ մարզի հավաքական թիմը համալրել լավագույն մարզիկներով:

Առաջնությունն անցկացվել է մեկ փուլով՝ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Առաջնությանը մասնակցել են Սեւանի՝ Ն. Դագարյանի անվան, Մարտունի քաղաքի Ս. Մհերյանի անվան մարզադպրոցների, Հայրավանք, Վերին Գետաշեն, Տավուշի մարզի Սեւքար համայնքների կողմից հայտավորված 36 պատանի ծանրամարտիկներ:
Մարզիկները հաղթողներին որոշելու համար պայքարել են 30, 34, 38, 42, 46, 49, 55, 61, 67, 73 եւ 73+ կգ քաշային կարգերում:

30 կգ քաշային կարգում 51 կգ արդյունքով հաղթող է ճանաչվել Ավետ Ավետիսյանը (Հայրավանք), 34 կգ քաշային կարգում 51 կգ արդյունքով՝ Ռազմիկ Անդրիկյանը (Սեւան), 38 կգ քաշային կարգում 108 կգ արդյունքով՝ Խաչիկ Թադեւոսյանը (Հայրավանք), 42 կգ քաշային կարգում 72 կգ արդյունքով՝ Մերուժան Աբրահամյանը (Սեւան), 46 կգ քաշային կարգում 120 կգ արդյունքով՝ Արսեն Անդրիկյանը (Սեւան), 49 կգ քաշային կարգում 125 կգ արդյունքով՝ Հովհաննես Հովհաննիսյանը (Սեւան), 55 կգ քաշային կարգում 133 կգ արդյունքով՝ Սերգեյ Մարանյանը (Սեւքար), 61 կգ քաշային կարգում 170 կգ արդյունքով՝ Սամվել Երվանդյանը (Սեւան), 67 կգ քաշային կարգում 185 կգ արդյունքով՝ Ալեքս Հակոբյանը (Վերին Գետաշեն), 73 կգ քաշային կարգում 200 կգ արդյունքով՝ Լևոն Օհանյանը (Սեւան) եւ 73+ կգ քաշային կարգում 180 կգ արդյունքով՝ Սերգեյ Շահինյանը (Սեւան):

Ցուցադրական ելույթներով հանդես են եկել 59 կգ քաշային կարգում Հայաստանի եռակի չեմպիոն, ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Ալինա Սուքիասյանը եւ 55 կգ քաշային կարգում ՀՀ չեմպիոն, Արցախյան պատերազմի մասնակից Ստյոպա Մոսեյանը:
1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված մարզիկները պարգեւատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով եւ մեդալներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս