
«Արարատ»-ը նոր դարպասապահ ունի կազմում

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է փորձառու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Գանձասար-Կապան»-ը:
Գրիգոր Մելիքսեթյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում: Իր կարեիրայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկ»-ում, «Իմպուլս»-ում և «Ուլիս»-ում, իսկ 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Արարատ»-ի կազմում: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում:
Գրիգոր Մելիքսեթյանը չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատ»-ում և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը: