Հուլիսի 31-ին Մալաթիայի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Բաբաջանյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի և Աբովյանի երկու բնակչի։
111 տարեկան հասակում մահացել է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին:
Հրանուշ Ղ.ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Աղանդեր-պաղպաղակ՝ բանանով և ընկույզով:
«Սա իմ կարիերայի ամենահյուծիչ մրցաշրջաններից մեկն էր: Չգիտեմ՝ դա պայմանավորվա՞ծ էր կորոնավիրուսային համաճարակով, ավելի երկար մրցաշրջան… Այս մրցաշրջանում ես ավելի քիչ հանդիպումներ եմ անցկացրել, քան, սովորաբար, վնասվածքների պատճառով:
Գամալեյայի անվան ազգային ուսումնասիրությունների կենտրոնը պլանավորում է երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի հետազոտությունն սկսել հաջորդ տարվա հունվար-փետրվարին:
Գարֆիլդ անունով կատվի տերերը՝ Նիլ Փեյնը և Լեսան, նրան տվել են մեկ այլ ընտանիքի: Մեկ քանի շաբաթ անց երեք տարեկան կատուն փախել է նոր տերերից:
Հայտնի 22-ամյա միլիոնատեր և գործարար Քայլի Ջենները նկարահանվել է Vogue Hong Kong ամսագրի համար:
ԳԱԱ Պատմության ինստիտուտը դիմել է ազգային անվտանգություն` սույն ծառայության ուշադրությունը հրավիրելով պատմության դասագրքեր կազմելու նոր չափորոշիչներում դպրոցական առարկաների փորձագիտական թիմի գործելաոճում թրքական հետք տեսնելու տագնապով: Թրքական ասվածը, պարզվում է, վատի կամ ահավորի հավաքական ու ընդհանրացված բնորոշում չէ, ուղղակի մատնանշում է իրողությունը` իրը կոչելով իր անունով: Ակամա կարկամում ես, ինչպե՞ս է հնարավոր, որ անկախ ու ինքնիշխան Հայաստանում, երբ փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում թրքական տարրի հետ, և այդ պատերազմը հարյուրամյակների խորք ու տարեգրություն ունի, հանկարծ որոշվում է դասագրքերը կազմել թրքահաճո չափանիշերով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով: Բարեբախտաբար այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին այդքան շատ նախազգուշացնում էին փորձագետներն, արդեն սկսվել է:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նելլի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պայթյունի ալիքի հետևանքով վնասվել է նրա տունը, որտեղ էլ եղել է լրագրողը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն է։
Ժամեր առաջ Լիբանանը ցնցած պայթյունի հետևանքով զոհերի թվում է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ՝ Նազար Նաջարյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում COVID-19-ով պայմանավորված սանիտարական կանոնները:
Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արգելանքը հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել. Կառավարությունը չպետք է հաստատի արդյունքները»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
Փակվել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որը 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ։ Հաղորդաշարի թեման հայ երգն էր՝ սկսած միջնադարյան տաղերից՝ մինչև ժամանակակից հեղինակային երգեր:
«Ես վստահ եմ, որ նա գործարքի է գնացել ներկայիս իշխանությունների հետ, այսինքն՝ նրան շանտաժի են ենթարկել: Ես գրառում էի կատարել, որտեղ նաև նշել էի, որ քրեական գործ է հարուցվել նրա դեմ, և որպեսզի այդ քրեական գործերը չունենան շատ ավելի լուրջ ընթացք, նա դուրս է եկել խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի երկու նոր կայարանների կառուցմանը՝ հայտնել է, որ Կառավարության հետ համատեղ որոշել են, որ այն կառուցվելու է պետության կողմից։
«Մի պատմությունն ասում է, որ նավահանգստի շուրջ ինչ-որ հրդեհ է առաջացել, որը չեն կարողացել վերահսկել, հասել է նավահանգստի պայթուցիկներով լեցուն բեռնարկղին: Բայց գործված ավերը ավելի լուրջ բանի մասին է վկայում: Մյուս պատմությունն այն է, որ հրեական ինչ-որ օդանավ ռումբ է արձակել Հեզբոլլահին պատկանող ինչ-որ զինամթերքի դեպոյի վրա»: