Բաժիններ՝

Բելգիայի ամենածեր քաղաքացուհին մահացել է 111 տարեկան հասակում

111 տարեկան հասակում մահացել է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը: Այդ մասին գրում է Le Soir-ը:

Նա վախճանվել է Գենտենի տարեցների տանը, հրատարակությանը հայտնել են l”ASBL Le Foyer կազմակերպությունում, որը ղեկավարում է հաստատությունը: Ամեն տարի դեկտեմբերի 25-ին նշելով իր ծննդյան օրը՝ Մարիետն ասում էր, որ այդքան ծեր լինելն ամենեւին էլ ընծա չէ, պատմել են l«ASBL Le Foyer-ում:

Նա ամենատարեց բելգիացին է դարձել 2020 թվականի հունվարին Էլիզաբեթ Պրոստի մահվանից հետո, որը գրեթե 112 տարեկան էր: Մարիետը ծնվել է 1908 թվականին:

1932 թվականին նա ամուսնացել է ձեռնարկատիրոջ հետ, իսկ ինքն ավարտել է քարտուղարական դասընթացները եւ, տիրապետելով անգլերենին ու ֆրանսերենին, երկար տարիներ աշխատել է նոտարական գրասենյակում:

Նրա ամուսինը մահացել է 1960 թվականին, նրանք երեխաներ չեն ունեցել: Այժմ Բելգիայի ամենածեր քաղաքացուհին համարվում Է Մարիա Յուլյա վան Հոլը, որը ծնվել է 1909 թվականի մայիսի 7-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս