Բաժիններ՝

Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Արդեն հայտնի են ՍԴ արհեստականորեն թափուր դարձած դատավորների տեղերին հավակնող թեկնածուների անունները՝ կառավարության (Նիկոլ Փաշինյանի) կողմից՝ Վահրամ Ավետիսյան, Բդխ-ի կողմից՝ Երվանդ Խոնդկարյան, նախագահի կողմից՝ Արթուր Վաղարշյան։ Երեք թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում և նրանց մասնագիտական կարողությունների մասին կարծիք չեմ կարող հայտնել, անկախ այն բանից, որ նրանցից երկուսը գիտության դոկտորներ են։

Ինքս մնում եմ նախկինում հնչեցրած կարծիքս․

«Ցանկացած իրավաբան, եթե հարգում է իր մասնագիտությունը, հետևաբար ունի նաև մասնագիտական արժանապատվություն, պետք է հրաժարվի իրեն ՍԴ անդամի թեկնածու առաջադրումից, առնվազն մինչև ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ երեք անդամների գանգատների մասին որոշումը»։

Փաստորեն, հնարավոր առաջադրվող թեկնածուներից, մասնագիտական, նաև մարդկային արժանապատվությամբ օժտված իրավաբանի օրինակ ծառայեց միայն Գոռ Հովհաննիսյանը։ Ինչու նաև մարդկային, քանի որ այն հավատաքննությունը, որ իրականացվեց նրա և Արթուր Վաղարշյանի նկատմամբ ԱԺ-ում իմքայլական «բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված» պատգամավորների կողմից, իրեն հարգող, ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ, այլևս կհրաժարվեր այնտեղ «լիկվիդ» հանձնելուց։ Բայց Արթուր Վաղարշյանը համաձայնվեց․․․»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31