Կատուն անցել է 64 կմ, որպեսզի վերադառնա տուն
Մեծ Բրիտանիայում կատուն 64 կմ քայլել է, որպեսզի վերադառնա տուն: Այս մասին գրում է The Sun-ը:
Գարֆիլդ անունով կատվի տերերը՝ Նիլ Փեյնը և Լեսան, նրան տվել են մեկ այլ ընտանիքի: Մեկ քանի շաբաթ անց երեք տարեկան կատուն փախել է նոր տերերից:
Մեկուկես ամիս անց կենդանին եկել է իր նախկին տերերի տուն: Փեյնը նշել է, որ ընտանի կենդանին նստած է եղել դռան շեմին և լաց է եղել:
Սկզբում բրիտանացիները չեն հավատացել, որ դա իրենց կատուն է, բայց կանչելով կատվին իր մականունով՝ նրանք համոզվել են, որ դա Գարֆիլդն է:
Միևնույն ժամանակ, տերերը պնդում են, որ կատուն երբեք դուրս չի եկել փողոց: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է կենդանին կարողացել գտնել տան ճանապարհը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը