ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը Լիբանանում տեղի ունեցած պայթյունը որակել է «գրոհ», թեեւ պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունը չէ, այլ պայթուցիկ նյութերի բռնկումը Բեյրութի նավահանգստում: «Կարծես, թե դա ահավոր գրոհ է եղել»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսում:
ԲՀԿ նախագահը Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ այսօր ևեթ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:
Ունե՞նք արդյոք մենք հետազոտություն, թե ինչպիսին է մահերի վիճակագրությունը տարբեր հիվանդանոցներում. արդյո՞ք հապճեպ Covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Կա՞ն արդյոք նման հետազոտություններ։
Վիետնամում կորոնավիրուսով վարակման քսան նոր դեպք է արձանագրվել մեկ օրում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունին՝ հրապարակելով ավերածությունը պատկերող լուսանկար:
«Արևելք» լրատվականը հայտնում է, որ Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին 17-ամյաԱննա Սիմոնյանը հայտնաբերվել է ու ներկայացվել Մալաթիայի բաժին:
Օգոստոսի 4-ին, ժամը 23։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:
Օգոստոսի 4-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի մոտակայքում գտնվող մշակովի այգիներում ծառից կախված քաղաքացի կա։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել:
Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 586-ի:
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու սցենարները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով Անթիլիասի կաթողիկոսարանը մեծ վնասներ է կրել։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակումից հետո մահացած մարդկանց թիվն օգոստոսի 5-ին հասել է 700 647-ի: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները, որոնք հիմնված են երկրների դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության վրա:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ:
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Առնվազն մեկ մարդ է զոհվել, և մի քանիսը տուժել են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում Isaias փոթորկից առաջացած տորնադոյի հետևանքով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո այցելել է քաղաքի հայաբնակ
Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: