Օգոստոսի 4-ին, ժամը 12։50-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքը բախվել է ավտոմեքենային։
Նարեկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն 2 տարի Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն մնացել էին առանց աշխատանք, արդեն 2 տարի պետության անգործության հետեւանքով հազարավոր մարդիկ, հարյուրավոր ընտանիքներ թողեցին ու հեռացան համայնքներից, ժամանակն է հետ գալ աշխատել տանը, արարել սեփական երկրում օրինականության վերականգնմանը չկա այլընտրանք»։
Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ: Այսօր քաղաքապետը ստիպված էր նաև ասուլիսում անդրադառնալ թեմայով քննարկումների ծիրում հայտնված հարցին:
Քաղաքական ու հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մարգարիտա Սիմոնյանի վերջին գրառումներից մեկին, որտեղ RT-ի գլխավոր խմբագիրն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրված և «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածին: Գ. Եղիազարյանը համոզված է՝ Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր:
Բեռլինում օգոստոսի 4-ին անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմոբիլի վրա, լսվել են կրակոցներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ White Shorյa հանգստյան գոտուն շնորհվել է թերակղզու կարգավիճակ։
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»,-այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին:
Հռիփսիմե Առաքելյանը և Նարեկ Մանթաշյանը՝ Մաշտոցի պուրակի ծառահատման և քաղաքապետարանի պարգևատրումների մասին․ ՈՒՂԻՂ:
Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին:
Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։
«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել՝ մեր քաղաքն ազատել տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնել»,- այսօր Մաշտոցի պուրակի ծառերի հատման ու կառուցապատման թեմայով հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ շատ հաճախ իրենց ցանկությունները բախվում են օրենսդրական պատնեշին:
Հուլիսի 2-ին Շիրակի մարզի Կառնուտ գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են կարտոֆիլի, կաղամբի, բազուկի և ցորենի դաշտերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ վնասվել է կարտոֆիլի ցանքատարածությունների 10 տոկոսը:
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկեղծորեն, վաղուց արդեն այլևս դադարել եմ զարմանալ, երբ իշխող ուժի այս կամ այն պատգամավոր, սեփական անձի գոյության մասին հիշեցելու նպատակով գործածում է Գագիկ Ծառուկյանի անունը: Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ:
Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։
Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել:
«Երևանում կանաչապատում չի իրականացվում, թող Հայկ Մարությանը վերցնի իր ուղիղ եթերի սարքը և ցույց տա գեթ մեկ ծառ, որը տնկել է այս երկու տարիների ընթացքում։ Մեկ ծառ չտնկողն իրավունք չունի մեր առողջ ծառերը հատել։ Ծառերը հատում են և գումար են աշխատում, ի դեպ, գումար աշխատողներն էլ պետք է լինեն Հայկ Մարությանի մտերիմ շրջապատից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակի ծառահատմանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող ծառահատմանը։
Գուրգեն Եղիազարյանը՝ կրթական նոր չափորոշիչների, կառավարության թերացումների մասին․ ՈՒՂԻՂ
Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, որը հայտարարել է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապով զրույց է ունեցել Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ։
ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
Հայկ Մարությանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ:
Հայկական YEA Engineering ընկերությունը COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել:
Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։
Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: