«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետեւանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպաններից աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը:
Օգոստոսի 6-ին, ժամը 00։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը վերադարձի ճանապարհին Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» շարունակում է քննարկվել իշխող թիմում։ Լողափային հայտնի փարթիի պատմությունը որոշել են պատգամավորի քթից բերել։ Այդ գործի «առաջամարտիկը» Լիլիթ Մակունցն է։ «Իմ քայլը» խմբակցությունում վստահ են, որ դա արվում է Փաշինյանի «դաբրոյով»։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 6-ին ձեռնամուխ է եղել հակահամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգմանն ամբողջ երկրում՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում:
Հաշվի առնելով ներքին զբոսաշրջության ակտիվությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 5-ին ևս շարունակել է լայնածավալ ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի հյուրանոցներում ու հանգստյան տներում։
Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը:
Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Օգոստոսի 6-ին, ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Օգոստոսի 5-ին, ժամը 22:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքից երկու քաղաքացի ջրային մոտոցիկլով գնացել են դեպի «Ալբատրոս» լողափ, սակայն բավական ժամանակ քաղաքացիներից ոչ մի տեղեկություն չկա։
Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը օգոստոսի 10-13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հուլիսի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Վայքի բուժմիավորման վիրաբույժը, բացի պետական վճարը, վիրահատության համար պահանջել և ստացել է նաև ապօրինի վարձավճար:
Ռուսաստանի առողջարաններում հանգստանալն ավելի հասանելի է, քան Թուրքիայում եւ Տանզանիայում:
Մասիսի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, հերթական դեպքն են բացահայտել։
Տոգոյեցի ֆուտբոլիստ, Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորը, որը նախկինում խաղացել է «Մեց», «Մոնակո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ» և մի շարք այլ թիմերի կազմում, իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինիոյի մասին, ում գլխավորությամբ խաղացել է «Ռեալի» կազմում:
Հավի նուրբ միս՝ ձվի և տոմատի սոուսով:
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյին ձեռքբերմանը:
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
Բրիտանիայում լողափին հայտնաբերվել է լաստերով և մորթով անհայտ արարածի լեշ: Այս մասին հայտնում է տեղական Liverpool Echo պարբերականը:
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի արագ են ձեռք բերում լրացուցիչ կիլոգրամներ, եթե նրանք քիչ սոցիալական կապեր ունեն և միայնակ են: Տղամարդկանց պարագայում ճիշտ հակառակն է, գրում է PLOS One-ը:
ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահը պատասխանել է Ամերիկայի Ձայնի հարցերին:
The Beatles խմբի ստեղծողներից մեկը՝ Պոլ Մաքքարթնին, ցրել է կոլեկտիվի բաժանման պատճառների մասին տարածված առասպելը:
Ամբողջ աշխարհի օգտատերերի 18%-ը գոնե մեկ անգամ ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիր է ունեցել սոցիալական ցանցերում իրենց տեղադրած տեղեկատվության պատճառով։ Ընդ որում, այդ խմբի մեկ երրորդը (32%) կազմել են 25-34 տարեկան երիտասարդները՝ համացանցի ակտիվ օգտատերերը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման (ավելի քան 10 հազար մարդ 21 երկրից) արդյունքները։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը:
«Այդ հանքը շահագործողները սովորական ՀՀ քաղաքացիներ չեն, հզոր ուժեր են, գուցե թե՝ ավելի ուժեղ, քան ՀՀ իշխանությունները, և իշխանությունները շատ դժվար կացության մեջ են: Եթե համեմատենք նախկին իշխանությունների հետ, ներկաները ավելի պակաս դիմադրողունակ են այդ դրսի ուժերին, քան նախկինները, որովհետև ներկաները շատ ավելի կախման մեջ են դրսի որոշակի ուժերից, հոսանքներից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10:00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Գ. Էմին, Լ.Ազգալդյան, Սարմեն, Զարոբյան, Ի.Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ.Սարյան 2, 4, 20/1, 22 համարների, Տերյան 105 համարի, Մաշտոցի 51 համարի, Թամանյան 3, 5, 10 համարների, Արամի նրբանցքի 5Ա համարի, Լեռ Կամսարի 30/2 և 30/3 համարների, Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի և 1-ին փակուղու, Բաղրամյան պողոտայի 5-19 կենտ և 6-38 զույգ համարների ջրամատակարարումը: