«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում գանձագողության և գանձախուզության դեպք է կանխվել: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
ԱՄՆ-ում հետախուզական արբանյակով Delta IV Heavy կրող հրթիռի արձակումն ԱՄՆ-ի զինված ուժերի համար՝ հետաձգվել է: Այդ մասին հայտնել է United Launch Allaince (ULA) ընկերությունը:
Մադրիդի «Ռեալը» կրկին մտադրություն ունի կրճատել ակումբի աշխատակիցների աշխատավարձերը՝ մեղմացնելով կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 26-ին, ժամը 23.00-ին, Գայի պողոտայից բերման են ենթարկել 26-ամյա Արթուր Ս.-ին, որը ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատել միլանյան ակումբում:
Հուլիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան պատուհանի ճաղավանդակը, գողացել հեռուստացույց, ոսկեղեն, զարդեր ու կենցաղային պարագաներ` տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամից ավելի նյութական վնաս:
Պատրաստում ենք բոլորովին նոր աղցան:
Հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսը նկարահանվելու է Upstate նոր կատակերգությունում: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Ինսայդեր Ջոն Պրոսերը տեղադրել է iPhone 12 Pro Max-ի նախատիպի լուսանկարը, ինչպես նաև փոխանցել է ապագա ֆլագմենի մասին առաջին մանրամասները: Իր թվիթերյան միկրոբոլոգում նա ցույց է տվել, թե ինչով է տարբերվելու նոր արտադրանքը նախորդներից:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքի կարողությունն ընթացիկ տարվա սկզբից ի վեր աճել է ավելի քան 3,5 անգամ եւ առաջին անգամ գերազանցել 100 միլիարդ դոլարը: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:
Սեպտեմբերին սեզոնի բացումից առաջ Վիեննայի պետական օպերան իր ունկնդիրներին նախազգուշացրել է մի շարք նոր կանոնների մասին: Այսպիսով, այցելուներին խնդրում են հրաժարվել «Բրավո» հուզական ճիչերից, և խորհուրդ չի տրվում արտիստներից ինքնագրեր վերցնել: Հրահանգները հրապարակվել են հաստատության կայքում:
Մեր էպոսում Դավիթը մենակ է գնում կռիվ: Հրաժեշտ է տալիս Սասունի մայրերին, քույրերին, իգիթ տղերքին, որոնք հավաքվել էին` ճամփելու փրկչին, որ մեն մենակ էր գնում թշնամի բանակի դեմ: Նրանցից ոչ ոք չգնաց Դավթի հետևից` գոնե հեռվում կանգնելու, մարտական գործողություններից դուրս, երկրպագելու, ոգեշնչելու մարտադաշտում անաջակից կռվող հերոսին: Այդ քույրերից գոնե մեկը մի փարչ ջուր ձեռքին բռնած չկանգնեց մարտադաշտին մոտ բլրալանջին` կռվից հոգնած մեր տղին մի կում ջուր տար: Էլ չեմ ասում՝ մայրերից մեկը մի սպեղանի կրծքին սեղմած սպասեր, գուցե քերծվածք ունենար Դավիթը` վերքին դարման աներ:
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Transparent Tribe խումբը, որն կիբեռլրտեսության արշավների անցկացման համար օգտագործում է Crimson հեռավար հասանելիության տրոյացուն, 2019 թվականի հունիսից մինչեւ 2020 թվականի հունիսը ավելի քան հազար թիրախ է գրոհել 27 երկրներում։ Զոհերը հիմնականում եղել են Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Իրանում եւ Գերմանիայում։ «Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է, որ գրոհները սկսվել են ֆիշինգային նամակներում Microsoft Office-ի վնասաբեր փաստաթղթերի տարածումից։ Առավել […]
ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ զինվորականներին իրավունք ընձեռելով խոցմամբ կրակելու ցանկացած մարդու, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:
«Այդ մասնագետներն այնքան պետք է ճանաչված լինեն մտավորականության, ուսուցիչների, հասարակ մարդկանց շրջանակներում, որ նրանք իրավունք ունենան առնչվելու դպրոցական կրթության չափորոշիչների հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այն բանից հետո, երբ դարավոր քրիստոնեական տաճար, ուղղափառ քրիստոնեության կենտրոն Այա Սոֆիան զրկվեց փոքրիշատե ընդունելի թանգարանի կարգավիճակից և ստացավ մզկիթի կարգավիճակ, շատ պահպանողական մուսուլմաններ իսլամին ոչ հարիր հագուկապով Այա Սոֆիա մտնողներին սկսեցին արդեն այլ աչքով նայել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Բարսելոնան» ստացել է նոր հաղորդագրություն ֆաքսի միջոցով:
Ես չգիտեմ, տուժող Քամալյանը հիմա աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, բայց իմ խորին համոզմամբ՝ նրա հիշողության «փայլատակումը» վկայում է միայն մի բանի մասին․ նրան կամ պաշտոն են խոստացել նման հայտարարություն անելու համար, ասելու, որ չի պնդում նախկինում տված ցուցմունքը, կամ էլ նա Մարտի 1-ի գործով ինչ-որ մեղքեր ունի, և իրեն խոստացել են ներել դրանք նման հայտարարություն տալու դիմաց:
Քաղաքի հետ կապված խնդիրների, բողոքների ժամանակ Երևանի առաջին պատասխանատուն այլևս շատ հազվադեպ է հայտնվում առաջին գծում։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որի քաղաքապետն այդպես էլ չհայտնվեց հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Նա նաև բացակայում է ուսումնական տարվա նախաշեմին, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները այս բարդ իրավիճակում պետք է նախապատրաստվեն դասապրոցեսին։ Նա դարձել է սինթետիկ քաղաքապետ. Հայկ Մարությանը Նիկոլի և իր աշխատասենյակի քաղաքապետն է։ Իսկապես ցավալի է, որովհետև նա ստացել է երևանցիների զգալի ձայները։
Անցած մրցաշրջանում »Ստյաուան» չկարողացավ միանալ չեմպիոնական մրցավազքին. Անտոն Պետրիի թիմը առաջնության առաջին հատվածում մտավ լավագույն վեցյակի մեջ, բայց այստեղ էլ ավարտվեցին նրանց նվաճումները: Արդյունքում, թիմն ավարտեց առաջնությունը 5-րդ տեղում՝ 4-րդ «Կլուժին» զիջելով 18 միավոր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երեխաների մոտ կորանավիրուսով վարակվելու հավանականությունը կազմում է 0.03 տոկոս, նույնիսկ, եթե 0.3 տոկոս լինի, դա շատ փոքր թիվ է, երբ համեմատում ենք սովորական սեզոնային գրիպի հետ, երբ վարակվածության աստիճանը շատ ավելի բարձր է նույն երեխաների մոտ։ Սրանից բացի՝ մինչև հիմա չկա որևէ վիճակագրություն, որը ցույց կտա, թե երեխաների քանի տոկոսն է վարակվում կորոնավիրուսով կամ դրանով վարակում այլ մարդկանց, իսկ նման անհրաժեշտ ցուցանիշներ չունենալու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներն Արցախում մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից, իսկ բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից:
Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերևում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաև Պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։
ԱՄՆ-ը մտադիր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերը բաշխել այն կերպ, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու Չինաստանին եւ Ռուսաստանին աշխարհի ցանկացած կետում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերն օգոստոսի 26-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Հավայիի նահանգում՝ Անվտանգության հարցերի հետազոտությունների ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: