Խարդախության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 26-ին, ժամը 23.00-ին, Գայի պողոտայից բերման են ենթարկել 26-ամյա Արթուր Ս.-ին, որը ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արթուր Ս.-ն հանձնվել է ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներին:
***
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի 26-րդ փողոցից բերման է ենթարկվել 23-ամյա Դերենիկ Մ.-ն, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: