Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 203 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 270-ի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերին՝ նշեց, որ արդեն վեց օր է, ինչ գործնականում կա ամենօրյա դեպքերի 200-ից քիչ վարակվածներ, իսկ երեկվա ցուցանիշը մի փոքր արդեն բարձր է՝ 203։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքները շարունակվում են: Եվ ըստ երեւույթին բողոքներն այնքան շատ են թե՛ ուսուցիչների եւ թե՛ աշակերտների ծնողների կողմից, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է կրկին քննարկել մի շարք դրույթներ, որոնք առկա են եղել ուղեցույցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած գազի պայթյունին, որի հետևանքով փլուզվել էր բնակելի շենքի մի մասը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգեւորիչ չեն:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։
Երեկ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել: Փրկարարները շենքի բնակիչներին տարհանել էին, իսկ 3 քաղաքացիների փլատակների տակից էին դուրս բերել: Երրորդ քաղաքացուն փրկարարները մահացած էին գտել, իսկ մյուս երկու քաղաքացիներն այս պահին գտնվում են հիվանդանոցում:
Ուրեմն հրավիրել է այսպես կոչված համապետական ծնողական ժողով (թե էտ ինչ մեղքս ա) և տապալված կրթական գործընթացի վերականգնման խնդիրների մասին մասնագիտական դատողություններ անելու փոխարեն անդադար դիմակ է գովազդում:
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ:
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա հասկացա, թե ինչի էր ասում՝ «ղալաթա անում նա, ով ասումա հիմա կոռուպցիա կա»։ Փաստորեն ինքն էլ գիտի, որ կա, բայց իրան թվումա, որ դրա մասին չխոսեն, ժողովրդին հնարավոր կլինի խաբել, համոզել, որ էդպիսի բան չկա։ Ես նորից եմ ասում, գաղտնի հրամանով, խախտելով օրենքը, իր համախոհների աշխատավարձերը բարձրացնելը ամենաակնհայտ կոռուպցիոն հանցագործությունն է, որի համար Նիկոլը քրեական պատասխանատվության պետք է կանչվի։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։
Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից ( չշփոթել «զոմբիի» հետ)։ Բայց….
Վաշինգտոնը չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել նրա 23-ամյա ընկերոջը:
Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան շրջանում իրականացվող սեյսմիկ հետազոտությունները դարձել են թուրք-հունական հարաբերությունների լարման և այդ տարածաշրջանում նոր վերադասավորումների պատճառ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Գուգարքի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի փայտանյութ տեղափոխելու դեպք բացահայտեցին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղաշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի բջջային հեռախոսների և լազերային սկավառակների խանութից բջջային հեռախոս են գողացել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեին սոցցանցում վիրավորական հրապարակում կատարելու համար անձ է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Պարույր Պ.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՌԴ Յամալո-Նենեցական ինքնավար մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Մինչեւ 2028 թվականը կստեղծվի BrahMos գերաձայնային թեւավոր հրթիռը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության (ՀՁ) համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Հալաբյան փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Անանիա Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Անգլիական դասական բաղադրատոմս. նարնջի կոնֆիտյուր՝ խնձորի հյութով:
««Յուվեն» մեկ նպատակ ունի՝ հաղթել: Արդյունքները ցույց կտան՝ արդյո՞ք ես պատրաստ եմ մարզիչ լինել». Պիրլո
Դերասանուհի Սոֆի Թըրները «Գահերի խաղը» հեռուստասերիալի գահը տուն է տարել: Այս մասին բրիտանացի աստղը պատմել է Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, դարձել է պատմության մեջ առաջին միլիարդատերը, որի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Այդ մասին գրում է Forbes հանդեսը՝ վկայակոչելով իր կողմից կազմված Forbes Real-Time վարկանիշը, որը միլիարդատերերի կարողությանը հետեւում է իրական ժամանակում:
Լոնդոնի բնակչուհի Լիդիա Ֆարելն իր պարտեզից հավաքել է երկու արկղ խնձոր և որոշել է դրանք անվճար բաժանել քաղաքաբնակներն: Բարի գործը նկատել են տեղի իշխանությունները, և կինը տուգանվել է, գրում է The Sun-ը:
Արսեն Թորոսյանի անձի շուրջ վերջին օրերին պտտվող խոսակցություններից ու հրապարակումներից հետո առողջապահության նախարարն արձակուրդ գնաց։ Գնա՞ց, թե՞ ուղարկեցին, կարևոր չէ, բայց դա խորացրեց կասկածները կառավարության ներսում առկա հակասությունների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը հայտնվել է թիրախում և շուտով լքելու է պաշտոնը։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին ժամը 11․00-13․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի, 5-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների, «Խնձորուտ» թաղամասի 4-րդ և Սասունցիների փողոցների, Երևանյան խճուղու թիվ 94-ից 98-ը ներառյալ առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արարատի մարզի Տափերական գյուղի գազամատակարարումը: