![](/banners/BeFunky-design.jpg)
Կոնտեն կմնա «Ինտերի» գլխավոր մարզիչը
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/Konte.jpg)
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատել միլանյան ակումբում:
Ակումբի ղեկավարության հանդիպման ընթացքում որոշվել է չփոխել «Ներաձուրիների» մարզչին:
«Ակումբի և Անտոնիո Կոնտեի այսօրվա հանդիպումը կառուցողական էր ռազմավարության հաջորդականության և համատեղ իրականացման առումով: Նրա օգնությամբ դրվել են նախագծի հետագա զարգացման հիմքերը»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
Կոնտեն դարձավ միլանցիների գլխավոր մարզիչը 2019/20 մրցաշրջանից առաջ: Նա այդ պաշտոնում փոխարինեց Լուչանո Սպալետիին:
Կոնտեի դեբյուտային մրցաշրջանում «Ինտերը» դարձավ երկրորդը Սերիա Ա-ում և պարտվեց «Սևիլիային» Եվրոպայի լիգայի եզրափակչում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը