Պատրաստում ենք բոլորովին նոր աղցան
Բաղադրիչներ
1. Պահածոյացված լոբի (կարմիր) – 1 բանկա
2. Տավարի միս (խաշած) – 200 գ
3. Գազար (խաշած) – 2 հատ
4. Մարինացված վարունգ – 150 գ
5. Թարմ վարունգ – 150 գ
6. Մայոնեզ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Տավարի միսը խորանարդաձև կտրատել:
2. Մարինացված վարունգն օղակաձև կտրատել:
3. Թարմ վարունգը խորանարդաձև կտրատել:
4. Գազարը խորանարդաձև կտրատել:
5. Բոլոր բաղադրիչները խառնել և լցնել մայոնեզը:
6. Ըստ ցանկության՝ համեմել աղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը