Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։
Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։
Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սահակաշվիլին իր տեսաուղերձում նա Ուկրաինային՝ որպես իր «երկրորդ տուն», շնորհակալություն է հայտնել, նշելով, որ այժմ վերադառնում է հայրենիք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ թիմից:
Հայաստանի տնտեսությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից շատերը կարելի է լուծել՝ բանակցելու, պլանավորման, գիտելիքի ու փորձի առկայության դեպքում։ Ի՞նչ լուծումներ կան հենց այսօր, որոնք կարող են մեր երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, բարեփոխումների և երկարատև զարգացման ուղի նախանշել։ Այս մասին են խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հանդիպման մասնակիցները՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը, տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանը, մեկնաբան Հրաչուհի Միրզոյանը, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնք COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով գտնվում են ճանապարհորդության համար վտանգավոր 3-րդ մակարդակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Այսօր Կառավարության հերթական նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը համարեց հիմնավոր և թողեց անփոփոխ:
«Բոլոր տուգանքները պետությունը հաշվառում է, արձանագրությունները կազմում է, տեսնում է՝ Պողոսյան Պողոսին տուգանել է 10.000 դրամ, վերադարձնում է այդ գումարը: Վերադարձնում է տարբեր եղանակներով՝ փոխանցել հաշիվներին, բանկերում բացել հատուկ սպասարկման կետեր, դրանք տեխնիկական հարցեր են: Այստեղ կարևորն այն է, որ, ի տարբերություն իշխանության արած հայտնի համաներման՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ, այստեղ արդարությունն ապահովված է, այսինքն՝ նաև նրանք, ովքեր տուգանքները վճարել են, նրանց գումարները վերադարձնելու մասին ենք նշել, իսկ իրենք, եթե հիշում եք՝ չէին տվել դա, միայն ասում էին՝ նրանք, ովքեր չեն վճարել տուգանքները, ինչի հետևանքով՝ բարեխիղճները տուժեցին, իսկ անբարեխիղճները շահեցին»,- ասաց նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետության կատարվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Ընդհանրապես «քաղաքական սեզոնային» կտրուկ շրջադարձերի մասին ավելի հաճախ բարձրաձայնվում է, քան դրանք իրականանում են․ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղաքական կտրուկ իրադարձությունների հիմնական գործընթացները, որպես կանոն, տեղի են ունենում գարնանը և աշնանը (քաղաքական սրացումներ)։ Այս երկու սեզոնները կարելի է համարել «հեղափոխական», իսկ հայաստանյան այս տարվա «հեղափոխական աշունը» բոլոր շանսերն ունի կոնկրետ շրջադարձային լինելու։ Շրջադարձային՝ ոչ միայն հանրության, այլ այս անգամ արդեն՝ իշխանության, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի համար։
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Լուսինե Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Բագրատաշենի անցակետից, որտեղ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ սպասում են ՌԴ մեկնել ցանկացող մարդկանց մի մասը, ավտոբուսներ են մեկնել Ռուսաստան:
Թուրք պահեստազորային ծովակալ Ջեմ Գյուրդենիզը մեկնաբանել է Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները, որոնք հանգեցրել են Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածության խորացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Նախօրեին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու և բանակցային գործընթացի փաստաթղթային բազայի մասին։ Լավրովը նախ տեղեկացրել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը՝ նշելով, որ բոլորը միտված են աշխատել հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովման ուղղությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Խորեն Բայրամյանը մասնակցել է իր ակումբի հաղթական խաղին: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Եկատերինբուրգի «Ուրալին» և հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով:
Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաեւն առաջարկել է անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով՝ նվիրված միջուկային զինանոցների կրճատման հարցին: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը: Վերջինիս տեղեկատվությամբ՝ Նազարբաեւն իր գաղափարը հնչեցրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի՝ օգոստոսի 26-ին կայացած հատուկ նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում:
Առողջտապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր հրաժարականի հետ կապված խոսակցությունները, կա՞ն, արդյոք, հիմքեր, նման խոսակցություններ ունեցե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասել է․
Բանակային միջազգային վեցերորդ խաղերը Բելառուսում մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ: Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:
ՀՀ կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 27-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:
«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Ինձ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլիայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100տոկոսանոց նվիրումով:
2018 -ի իշխանազավթումից հետո «պոպուլիզմի տրիբուն» Փաշինյանը Ստեփանակերտում հպարտորեն հռչակեց Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումները: Նա մասնավորապես նշեց իր գլխավոր թեզը. Արցախը պետք է լիարժեքորեն մասնակցի բանակցություններին և առանց Արցախի մասնակցության ինքը պատրաստ չէ բովանդակային բանակցությունների:
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Մեսսին ձեռք բերելու համար: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Մանչեսթեր Սիթին» նույնիսկ պատրաստ է պաշտոնական առաջարկով դիմել «Բարսելոնային»:
Օգոստոսի 12-ին Ամուլսարի համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթացի հայտարարումից ընդամենը երկու շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիան» ստացել է 500-ից ավելի դիմումներ, որոնց մեծ մասը՝ շրջակա համայնքներից։