ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որԱրմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները:
Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները Սինձո Աբերի պաշտոնաթողությունից հետո տեղի կունենան սեպտեմբերի 14-ին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին իշխանությունները դիտարկում են՝ որպես տարբերակ Բ` ԵՊՀ֊ում կառուցվածքային փոփոխություններ անելու համար, որոնք միտված են լինելու պաշտոնավարող դեկաններից ազատվելուն: Այս մասին 168.am-ին հայտնեց ԵՊՀ-ին մոտ գտնվող մեր աղբյուրը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞ւմ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: Օրինակ, որքանո՞վ է արդարացի, որ այն ռադիոֆիզիկը, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել: Կամ այն կենսաբանը, ով պետք է գնար դաշտային պրակտիկայի, որը նա չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույնը վարձը վճարելը: Էլ չասեմ, որ մի զգալի հատված տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մղվել նույնիսկ հեռավար կրթությունից:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (DARPA) հաղորդել է Hypersonic Air-breathing Weapon Concept (HAWC) հայեցակարգի գերձայնային թեւավոր հրթիռի երկու նախատիպերի փորձարկումների փուլերից մեկի հաջողությամբ ավարտվելու մասին։
Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնովիրուսի յոթ նոր դեպք:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ և անկախ Արցախն այլևս 29 տարի իրականություն է:
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։
2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ:
Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։
Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 075-ի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արցախի անկախության տարեդարձը։
«Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի դատարան ներկայացրած բողոքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի՝ Սամվել Մկրտչյանի, ձերբակալման որոշման դեմ բավարարվել է դատարանի կողմից: Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը:
1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով:
Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի և պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած և տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է:
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը:
«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:
ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է իր քաղաքացիների՝ ԿԺԴՀ ուղեւորությունների արգելքը:
Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առիթով:
2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 21:58-ին երկու քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ կռիվ է և կրակոցների ձայներ են լսվում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է ուսումնամարզական առաջին հավաքը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Մադրիդի «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն «Էվերթոնի» հետ պայմանագիր կստորագրի՝ նախատեսված մինչև 2024 թվականը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան: