Բաժիններ՝

Ֆուտբոլի ընտրանին սկսում է առաջին հավաքը Կապառոսի գլխավորությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է ուսումնամարզական առաջին հավաքը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ: Այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս