Բաժիններ՝

Խամես Ռոդրիգեսը քառամյա պայմանագիր կստորագրի «Էվերթոնի» հետ

Մադրիդի «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն «Էվերթոնի» հետ պայմանագիր կստորագրի՝ նախատեսված մինչև 2024 թվականը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի, ներկայումս կողմերի միջև քննարկվում են համաձայնագրի վերջին մանրամասները: «Էվերթոնը» մտադիր է փակել գործարքը մոտ օրերս: Հաղորդվում է, որ հաջորդ շաբաթ 29-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի մերսիսայդյան ակումբում:

Խամեսը Մադրիդի «Ռեալում» խաղում է 2014 թվականից: 2019/2020 մրցաշրջանում կոլումբիացի ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Transfermarkt ինտերնետ պորտալը Ռոդրիգեսին գնահատում է 32 միլիոն եվրո:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/2020 մրցաշարային աղյուսակում «Էվերթոնը» վաստակեց 49 միավոր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930